211652_close_icon
views-count3977 դիտում article-date 09:55 26-11-2016

Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացե՞լ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր կառավարության ձևավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել: Մասնավորապես լուրեր կան, որ շուտով էքս նախարարը Եվրամիության երկրներից մեկում դեսպան կնշանակվի: Այո՛, թեև նա պաշտոնը լքելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացավ մեդալի, ամեն դեպքում խոսվում է ԵՄ երկրներից մեկում նրան դեսպան նշանակելու հավանականության մասին: «Ժողովուրդ» թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Հասմիկ Պողոսյանից, սակայն նա անպատասխան թողեց ուղղված հարցադրումները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր