Ռուսաստանը կարող է փորձարկման ենթարկել ՆԱՏՕ-ի ամրությունը՝ չսպասելով Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի նախագահի լիազորությունների ստանձնմանը։ Եվ իզուր չէ, որ վերջին ժամանակներում Մոսկվան Կալինինգրադում ռազմական բզաներ է տեղակայում, որոնք էլ Լիտվայի ԱԳՆ-ի մոտ մտահոգություն են առաջ քաշում, հաղորդում է BBC-ն։
Լիտվայի իշխանությունների կարծիքով, եթե ՌԴ-ՆԱՏՕ հակամարտություն երբևէ տեղի ունենա, ապա այն տեղի կունենա Սուվալսկի միջնցքում։
«Մի կողմից Բելառուսն է, մյուս կողմից Կալինինգրադի մարզն է։ Նեղ գծի երկարությունը ընդամենը 65 կմ է։ Մի ակնթարթային օպերացիա, և Լիտվան, Լատվիան և Էստոնիան անմիջապես կկտրվեն Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից։ Ռուսաստանը ոչ թե գերտերություն է, այլ գերխնդիր»,-ասել է Լիտվայի ԱԳ նախարարը։
Նշենք, որ մոտ 2 տարի է, Լիտվայում պարտադիր զինակոչ է հայտարարված, երկրում հրապարակվում են գրքեր, որոնց միջոցով իշխանությունները նախապատրաստում են քաղաքացիական հասարականությանը՝ Ռուսաստանի հնարավոր ներխուժմանը դիմակայելու և հակազդելու, իսկ դպրոցներում պատմում են, թե երկրին իրականում որ պետությունն է սպառնում և ինչպես պետք է պաշտպանվել։