Նավթի գների անկում է արձանագրվել այսօր Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում, ինչը վկայում են առևտրի տվյալները;
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն իջել է 0.02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46.05 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն իջել է 0.02 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 47.23 ԱՄՆ դոլար։