211652_close_icon
views-count116928 դիտում article-date 14:27 28-11-2016

ԲԱՐԻ ԼՈՒՐ. քառօրյա պատերազմում իրար հանդիպած Նարեկն ու Ջուլիետան ամուսնացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ուրախալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երիտասարդ զույգը հարսանեկան արարողությամբ հաստատեց իր ընտանեկան միությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նարեկի ու Ջուլիետայի ծանոթությունը տեղի է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ Նարեկն իր ընկերների հետ մեկնում էր առաջնագիծ՝ առյուծ-զինվորներին տեսակցության, իսկ Ջուլիետան ծնողների հետ ժողովրդին հայտնի «զբոռնի պունկտում» հանձնում էր իր կողմից պատրաստված տաք գուլպաներ, սնունդ, հագուստ, որպեսզի Նարեկն ու իր ընկերները հանձնեն առաջնագիծը պահող զինվորներին, ու այդ անակնկալ հանդիպումը հետո վերածվում է մտերմության, իսկ այսօր արդեն 2 սրտեր միավորվեցին։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է նորապսակներին, մաղթում նրանց ընտանեկան մեծ ջերմություն, ամրություն, սեր ու համերաշխություն, և որ հետագայում մեր ժողովրդին պարգևեն արժանի առյուծ-զինվորներ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+

Նմանատիպ նյութեր