211652_close_icon
views-count1869 դիտում article-date 11:25 29-11-2016

Անկախ պատգամավորներ չեն լինելու. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նոր նախագծում կան մի շարք ուշագրավ նորություններ: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պարզաբանմամբ, խմբակցությունից դուրս գալով՝ պատգամավորը, մի կողմից, վայր չի դնի իր մանդատը, քանի որ դա սկզբունքորեն կհակասի սահմանադրությանը, բայց, մյուս կողմից էլ, նա չի ունենա այլ խմբակցություն մտնելու հնարավորություն: Նման պատգամավորը, ըստ էության, կհամարվի որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր: Նմաններին անգամ «անկախ պատգամավոր» անունը չի տրվի, քանի որ, ըստ նախարարի, «անկախ պատգամավոր» եզրույթն առհասարակ կբացակայի օրենքից: Կստացվի, որ այդպիսիք ուղղակի կհամարվեն «խմբակցություններում չընդգրկվածներ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր