1561 դիտում
19:02 29-11-2016
Որոշ դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և «Շերինգ-Պլաու Սենտրալ Իստ ԱԳ» Շվեյցարիա ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`
1. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 50մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ (2)»,
2. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 80մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ(2)»,
3. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 100մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ (2)»,
4. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ , դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 120մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ (2)»,
5. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 150մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ (2)»:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 2015 թվականին, բայց չեն ներմուծվել, ինչպես նաև դրանց համարժեք փոխարինողները գրանցված են և առկա են դեղատներում:
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
16:47 25-05-2016
Հանրապետությունում մի շարք դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել
3765 դիտում
16:47 26-08-2016
ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել որոշ դեղերի գրանցումը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»