211652_close_icon
views-count1734 դիտում article-date 09:46 30-11-2016

«Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունների բանակցությունները առայժմ ապարդյուն են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունները տևական ժամանակ բանակցում են նախընտրական դաշինք կազմելու ուղղությամբ, սակայն վերջնական համաձայնություն չի հաջողվում կայացնել: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության արդեն նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հենց այս դաշինքին է դեմ եղել ինչի պատճառով էլ անցյալ շաբաթ լքեց կուսակցության շարքերը: Վերջինիս համար անընդունելի է եղել Վարդան Օսկանյանի հետ դաշինքի հեռանկարը: Մեզ հասած տեղեկություններով՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է մի պահ Օսկանյանի հետ բանակցել, փորձել է բանակցային սեղանի շուրջ հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններին, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը կտրականապես դեմ են եղել՝ պնդելով, որ Մարտի 1 -ի պատասխանատու Օսկանյանի հետ ճանապարհ չունեն անցնելու: Օսկանյանը, սակայն, դեմ չի եղել վերջինների հետ դաշինքին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր