2809 դիտում
09:59 30-11-2016
Գազի սակագինը կբարձրանա 2018 թվականին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագիրը, որից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա: Խնդիրն այն է, որ դեռ անցած տարի հաստատված եռամյա ծրագրով 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսում էր 13,6 միլիարդ դրամի ներդրում և այդ գումարը ներառված էր սակագնի հաշվարկում:
Սակայն այդ ընկերության նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո որոշվեց, որ գազի սակագինը Հայաստանում պետք է նվազեցվի և նոր ծրագրով 2017-ի համար նախատեսվել է արդեն 3,5 միլիարդ դրամի ներդրում: Ներդրումների այդպիսի կտրուկ նվազեցումը պայմանավորված էր հենց սակագնի նվազման անհրաժեշտությամբ:
Սակայն 2018-ի համար կրկին նախատեսվել է մեծ ներդրում՝ մոտ 18 միլիարդ դրամ, ինչը կրկին պետք է ներառվի սակագնի մեջ, և դա հանգեցնելու է սակագնի բարձրացման: Այլ կերպ ասած, ծրագիրը համապատասխանեցվել է սակագնին, այնինչ պետք է տեղի ունենար հակառակը սա ևս մի անգամ ապացուցում է, որ սակագնի նվազեցումը քաղաքական որոշում էր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
31954 դիտում
09:09 31-03-2022
Գազի տեսուչները զանգում են ու զգուշացնում, որ վաղվանից գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով․ «Ժողովուրդ»
60206 դիտում
12:56 08-06-2018
Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը կվերանայվի 2019 թվականին
622 դիտում
12:00 28-03-2024
2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա
Այս բաժնից
1465 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»