14833 դիտում
11:27 30-11-2016
«Քարֆուր Արմենիա» հիպերմարկետը փոխում է իր ռազմավարությունը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում «Քարֆուր Արմենիա» հիպերմարկետը կրճատել է իր ապարանքների ցանկը, և ապրանքների սակավությունը տպավորություն էր առաջացնում, թե այն որոշել է դադարեցնել իր գործունեությունը Հայաստանում:
«Փաստը» «Քարֆուր Արմենի» ընկերության PR մենեջերից փորձեց պարզել, արդյո՞ք որոշ բաժինների փակամն և ապրանքների սակավության պատճառը փակվելը չէ. «Ոչ, «Քարֆուր Արմենիան» չի փակվում, պարզապես փոխում է իր բիչզնես մոդելն ու ռազմավարությունը: Հիպերմարկետից անցնում ենք սուպերմարկետի»,- ասաց ընկերության PR մենեջերը: Հարցին, թե նման փոփոխության պատճառը ֆինանսական դժվարություններն են, թե այլ պատճառներ կան, որոնք թույլ չեն տալիս լիարժեք բիզնես-գործունեություն ծավալել, հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ասաց, որ իրենք մամուլի հետ չեն ցանկանում շփվել, ուստիև նա չի ցանկանում պատասխանել մեր մյուս հարցերին:
Ի պատասխան մեր պնդումներին, թե մամուլն ընդամենը ֆիքսել է իրենց վարքագծի փոփոխությունը և ընդքամենն ուզում է իրազեկվել, թե արդյո՞ք բիզնես–խոչընդոտներ չկան, որոնք կարող են խանգարել իրենց գործունեությանը, «Քարֆուր Արմենիայի» խոսնակը ևս մեկ անհգամ կրկնեց. «Ոչ ես, ոչ էլ մեր տնօրենը այս փուլում չենք ցանկանում հարցազրույց տալ կամ հարցերի պատասխանել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5743 դիտում
17:08 19-12-2017
Նոր դաշինքներ են կնքելու. Թրամփը փոխում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը
2067 դիտում
09:32 02-09-2014
«Քարֆուր»-ի Երևանում հերթական անգամ հետաձգվո՞ւմ է. «ՀԺ»
14170 դիտում
13:50 10-09-2014
Սամվել Ալեքսանյանը՝ «Երևան Սիթի»-ն «Քարֆուր»-ին վաճառելու մասին
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1834 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին