211652_close_icon
views-count24150 դիտում article-date 18:01 30-11-2016

Ավտովթար Շիրակի մարզում. 66-ամյա Վրաստանի քաղաքացին ծխախոտ պատրաստելու պարագաներով բարձած բեռնատարով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 66-ամյա Վլադիմիր Կոխրեիձեն Աշոցք-Գյումրի ավտճանապարհի 21-րդ կմ հատվածում իր վարած MAN մակնիշի ՍBՍ 533 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աշոցքի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասկաի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի քննչական խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջովին անցանելի է եղել և ոչ մի խոչընդոտ չի եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ծխախոտ պատրաստելու պարագաներով և վարորդը Հայաստան էր ժամանել Փոթիից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր