3998 դիտում
21:37 30-11-2016
ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
Նիստի սկզբին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է պատգամավոր Վիտալի Բալասանյանի դիմումը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանը քննարկել և հավանության է արժանացրել «Հողի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների փաթեթը:
Առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բալայանի և Ալյոշա Գաբրիելյանի համահեղինակած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքը:
Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ հավանության են արժանացրել նաև «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ինչպես նաև «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները:
ԼՂՀ 2016թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարման տեղեկատվությամբ հանդես է եկել ԼՂՀ Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:
Նրա ներկայացմամբ՝ 9 ամսվա ընթացքում երկրի համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7,4%-ով և կազմել 145,6 մլդ դրամ: Ընդհանուր առմամբ, այդ նույն ժամանակաշրջանում ծախսերը կազմել են 53մլդ 460մլն դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 342մլն-ով:
«9 ամսվա կտրվածքով առաջնահերթ ծախսերի մասով բոլոր պարտավորությունները կատարված են»-, նշել է ֆինանսների նախարարը:
Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգի համաձայն, նիստը շարունակվել է գործադիր իշխանության մասնակցությամբ:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նախարարները պատասխանել են պատգամավորների՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև պայմանագրի կնքմանը, ՏԻՄ ընտրություններին, ձմռան ամիսներին ծախսած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարումներին, հեռուստատեսության թվայնացման պատճառով ալիքների անջատումներին, որոշ շրջաններում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը, որոշ գյուղերում հեղուկ գազի մատակարարմանը, և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցերի:
Այնուհետև լիագումար նիստում հրապարակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017թ. տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է կառույցի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:
Նմանատիպ նյութեր
2460 դիտում
20:08 29-03-2018
Արցախի Ազգային ժողովը գումարել է 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
1026 դիտում
18:09 05-05-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
623 դիտում
15:37 10-06-2015
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը
Այս բաժնից
628 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
955 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
781 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին