211652_close_icon
views-count33004 դիտում article-date 23:41 30-11-2016

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. նշանակվել են բաժնի պետեր և ՃՈ վաշտի հրամանատար

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: Մինչ այդ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Համբարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արարատի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վահան Էվինյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար:

Նմանատիպ նյութեր