211652_close_icon
views-count2859 դիտում article-date 13:58 01-12-2016

Ուկրաինան Ղրիմի հետ սահմանի հարևանությամբ հրթիռային վարժանքներ է սկսել

Ուկրաինայի հարավում՝ Ղրիմի հետ սահմանին մեկնարկել են զորավարժություններ՝ հրթիռների ներգրավվածությամբ։ Այդ մասին հայտնել է «Հարավ» Ռազմաօդային հրամանատարության մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կրիժանովսկին, հաղորդում է Ria Novosti-ն։ «Այսինքն, ամեն ինչ ընթանում է այն ծրագրով, որը և նախատեսել են»,-ասել է Կրիժանովսկին։ Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր նախազգուշական հայտարարություն, որում ասվում էր, որ Ղրիմի մոտակայքում ուկրաինական հրթիռների արձակման դեպքում Ռուսաստանը կկիրառի հակաօդային պաշտպանության համակարգեր և կոչնչացնի ուկրաինական հրթիռները։

Նմանատիպ նյութեր