211652_close_icon
views-count4037 դիտում article-date 14:38 01-12-2016

Երևանի կայանատեղիները կտնօրինի քաղաքապետարանը. ՀՀ կառավարությունը խզել է մասնավոր ընկերությունների հետ կնքված պայմանագիրը

ՀՀ կառավարությունը խզել է քաղաքային կայանատեղիները մասնավոր ընկերությունների հետ («Փարքինգ սիթի» և «Լոկատոր») կնքված պայմանագիրը։ Կայանատեղիները այսուհետև կտնօրինի Երևանի քաղաքապետարանը։ Այս մասին կառավարության որոշումն ընդունվել է այսօր Կառավարության նիստում։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ որոշումն ընդունվել է նոյեմբերի 2-ին ՀՀ նախագահի մոտ խորհրդակցության արդյունքում։ Կայանատեղիները քաղաքապետարանի տնօրինության տակ անցնելուց հետո քննարկվելու է դրանց հավատարմագրային կառավարման հարցը։

Նմանատիպ նյութեր