11299 դիտում
15:25 21-07-2017
Գերմանիան պատրաստվում է սառեցնել Թուրքիայի հետ կնքված զենքի մատակարարման մասին պայմանագիրը
Գերմանիայի կառավարությունը մտադիր է սառեցնել Թուրքիային զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ ծրագիրը։ Այդ մասին գրում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրներին։
«Պետք է հստակորեն հայտարարել, որ Թուրքիային այլևս զենքի արտահանման երաշխիքներ չեն տրվի»,-մեջբերում է թերթը Կանաչների կուսակցության անդամ, Բունդեսթագի փոխխոսնակ Կլաուդիա Ռոտի խոսքը։
Վերջինիս խոսքով՝ մատակարարումները պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են ոչ թե Գերմանիայի, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծ ջանքերի շնորհիվ։
Նշենք, որ նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է վերանայել Թուրքիայի դեմ տնտեսական սահմանափակումները՝ կապված օրերս Թուրքիայում գերմանացի իրավապաշտպանների ձերբակալությունների հետ։
Նմանատիպ նյութեր
2707 դիտում
21:40 02-11-2022
Հայաստանը միակողմանի ամբողջությամբ լուծել է հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագիրը
14165 դիտում
15:02 15-04-2019
Ինչու լուծվեց «Սեքյուրիթի Դրիմ»-ի հետ կնքված պայմանագիրը կամ ինչպես են թոզ փչել մեր աչքերին
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1084 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN