3000 դիտում
18:35 01-12-2016
BetConstruct-ը կրկին մրցանակի է արժանացել՝ այս անգամ BEGE 2016-ում
BetConstruct ընկերությունը հերթական մրցանակի է արժանացել [url=http://www.vivaronews.am/entertainment/betconstruct-eh-krkin-mrcanaki-e-arzhanacel%D5%9D-ays-angam-bege-2016-um]BEGE 2016 ցուցահանդեսում[/url] տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ:
Այս անգամ հայկական արմատներով ընկերությունը լավագույնն է ճանաչվել «Սպորտային խաղադրույքների բացառիկ հարթակ» անվանակարգում:
Մրցանակն ընկերության ներկայացուցիչներին հանձնել են Ժամանցի և խաղային ոլորտի բալկանյան ցուցահանդեսի ժամանակ (Balkan Entertainment and Gaming Exhibition): Ցուցահանդեսը տեղի է ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 24-ին:
BetConstruct-ն առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող առաջատար ընկերություններից է: Տարիների ընթացքում ընկերությունն արժանացել է մի շարք մրցանակների: Վերջին ձեռքբերումներից է՝
«Տեխնոլոգիաների լավագույն մատակարար» մրցանակը, որը ստացել է International Gaming Awards 2016 մրցանակաբաշխության ժամանակ:
EGR B2B 2015 և 2016 մրցանակաբաշխություններում արժանացել է «Հաճախորդների լավագույն սպասարկում» մրցանակին, իսկ International Gaming Awards 2015 մրցանակաբաշխությունում՝ «Տարվա նորարար» մրցանակին։
Նմանատիպ նյութեր
17734 դիտում
10:47 05-02-2020
Betconstruct ընկերությունը Լոնդոնում արժանացել է «Technology provider of the year» մրցանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5429 դիտում
18:46 27-02-2017
Ո՞վ է ուսանողական ոլորտի 2016 թվականի լավագույն ղեկավարը և ի՞նչ մրցանակի է արժանացել
4586 դիտում
21:54 04-11-2016
Երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը Բիշքեկ քաղաքում կրկին արժանացել է մրցանակի
Այս բաժնից
667 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1075 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում