211652_close_icon
views-count5471 դիտում article-date 18:46 27-02-2017

Ո՞վ է ուսանողական ոլորտի 2016 թվականի լավագույն ղեկավարը և ի՞նչ մրցանակի է արժանացել

Փետրվարի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման ընթացքում մի շարք անվանակարգերում Հայկյան մրցանակների արժանացան 2016 թվականին ակտիվ գործունեության ծավալած երիտասարդական լավագույն կառույցներն ու ինքնատիպ նախագծերը, ինչպես նաև հատուկ մրցանակներ շնորյվեցին քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանակիր զինվորներին ու սպաներին: Մրցանակաբաշխության արդյունքներով «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար» անվանակարգում հաղթող ճանաչվեց և «Հայկյան» մրցանակի արժանացավ Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը: Ստանալով մրցանակը, Սերգեյ Խառատյանը նշեց, որ այս հաղթանակը մի ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի ու անսահման նվիրումի արդյունքն է և այն պարտավորեցնելու է հաջորդիվ էլ ավելի լավ աշխատելու և նոր բարձունքներ նվաճելու համար: Տեղեկացնենք որ վերջին տարներին Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը երիտասարդական ոլորտի ամենաբուռն գործունեություն ծավալող կառույցներից մեկն է, որը կազմակերպում է բազմապիսի կրթական և ուսումնագիտական ծրագրեր, այցելություններ զորամասեր և առաջնագիծ և բազմապիսի այլ ծրագրեր: Հիշեցնենք, որ 2011-2015 թվականներին Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներով 5 տարի անընդմեջ հաղթող է ճանաչվել «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում՝ արձանագրելով համազգային ռեկորդ և գրանցվելով Հայկական ռեկորդների «Դյուցազնագրքում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր