18965 դիտում
21:07 01-12-2016
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 70-ամյա վարորդը Volkswagen Vento-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 33 ԼP 730 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 70-ամյա Ռաֆիկ Ազարյանը նշված ավտոմեքենայով Վանաձոր քաղաքոի Դեմիրճյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 67-ամյա Վիլեն Կիրակոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ քիչ առաջ Վ. Կիրակոսյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ դեպքի վայ է ժամանել քննչական խումբը:
Փաստի աթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: