211652_close_icon
views-count1877 դիտում article-date 09:33 02-12-2016

Սպիտակի քաղաքապետը հողի հարկ չվճարելը խախտում չի համարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2016թ.-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգում է իրականացրել Լոռու մարգի Սպիտակ համայնքում: Վերահսկողության իրականացման ընթացքում պարզվել է, որ համայնքը մեծ չափով ապառքներ է կուտակել հողի ու գույքի հարկի գծով: Գույքահարկի չվճարված ապառքները և տույժերը կազմել են 10 մլն 631 հազար դրամ, որից 8 մլն 862 հազար դրամը՝ ֆիզիկական, իսկ 1 մլն 768 հազարը՝ իրավաբանական անձանց մասով է: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, սակայն, լսելով խախտումների մասին, զարմացավ, «Ո՞վ է խախտումներ արձանագրել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը՝ հավելելով՝ հողի հարկի չվճարումը խախտո՞ւմ է: Ու դու դա խախտո՞ւմ ես համարում: Ես նյութին ծանոթ չեմ, մի՞թե գրված է խախտում, կամ բացեր ասելով հասկանում եք խախտո՞ւմ: Ես հիմա հանդիպման եմ, խնդրում եմ, հարմար չի խոսելը, հետո կխոսենք հա՞»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր