2468 դիտում
15:39 02-12-2016
Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ղեկավար կազմին ներկայացրել է տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին, տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է ԳԾԻԳ-ի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև բարձր է գնահատել նախկին տնօրեն Գագիկ Խաչատրյանի կատարած մեծածավալ աշխատանքը:
Նախարարը նշել է, որ Գեղամ Գևորգյանը քաջատեղյակ է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող աշխատանքներին և առաջիկայում անհրաժեշտ է քննարկել այն ուղիները, որոնք առավել արդյունավետ կլինեն գյուղատնտեսության ոլորտի համար:
«Նախ պետք է գույքագրել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, վերլուծել արդյունավետությունը և ընտրել առավել կարևոր ուղղությունները, քանի որ ունենք սահմանափակ ֆինանսական միջոցներ»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հանձնարարել է ակտիվ համագործակցել նախարարության համապատասխան վարչությունների հետ, քննարկել հատկապես անասնապահության և անասնաբուժության ոլորտներում իրակացվող ծրագրերը, դրանց արդյունավետությունը և շարունակականության նպատակահարմարությունը, ինչպես նաև քայլեր կատարել «կաթի մթերումից մինչև արտադրություն» շղթայի զարգացման ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև տոհմային գործի զարգացման, արտադրության շղթայի, կաթի որակի, գնի կարևորության վրա:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը հաջողություններ է մաղթել Գեղամ Գևորգյանին նոր պաշտոնում և հույս հայտնել, որ աշխատակազմի հետ համատեղ նրան կհաջողվի կարճ ժամանակում լուծել առաջադրված խնդիրները:
Նմանատիպ նյութեր
3678 դիտում
14:34 11-11-2016
Նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետին
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա