211652_close_icon
views-count3670 դիտում article-date 10:00 03-12-2016

Համաներման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել ԱԺ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««ժամանակ»-ին իշխանության մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաները հայտնել են, որ մինչև տարեվերջ համաներում չի սպասվում: Նախ՝ 2015-ին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ապա ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ նշվում էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է համաներում շնորհել, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել ԱԺ: Հիշեցնենք, որ վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր