3613 դիտում
10:51 03-12-2016
Ուշ է, որովհետև սա ռուսական բազայի պայմանագրի, ՀԱՊԿ-ի շարունակությունն է. Վաղարշակ Հարությունյանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Հայ-ռուսական զորամիավորման մասին պայմանագրի կնքումը աղմուկ է բարձրացրել ՀՀ-ում: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այս առնչությամբ զարմացել էր, թե ինչու են ՀՀ-ում այդպես արձագանքում. «Հիմա գնահատել այս փաստաթուղթը շահի տեսանկյունից մի քիչ ուշ է, որովհետև սա ռուսական բազայի պայմանագրի, ՀԱՊԿ-ի շարունակությունն է:
Կա բազա, որն ունի խնդիր, դա ՀՀ-ի անվտանգությունը ապահովելու խնդիրն է ագրեսիայի դեպքում: Նույնը ՀԱՊԿ պայմանագիրն է: Սա դրա շարունակությունն է, թե ինչպես պետք է բազան, որը գտնվում է ՀՀ-ում, լուծի խնդիրները, երբ մեզ վրա հարձակում լինի»:
Վաղարշակ Հարությունյանը նաև օրինակներ բերեց, որ Գերմանիան հզոր պետություն է, բայց ունի ամերիկյան բազա իր տարածքում, Ճապոնիան ունի ամերիկյան բազա. «Ի՞նչ ենք մենք քննարկում, սա ակնհայտ է, չէ՞, որ բխում է ՀՀ շահերից»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
913 դիտում
23:45 31-03-2023
Վաղարշակ Հարությունյանը Կրասնոդարում խոսել է հայ-ռուսական համագործակցության մասին
1045 դիտում
21:15 03-04-2023
Վաղարշակ Հարությունյանը Սոչիի հայ համայնքի հետ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումից
Այս բաժնից
1471 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»