211652_close_icon
views-count39539 դիտում article-date 10:17 05-12-2016

ՊՊԾ գնդի ոստիկանները Կիևյան կամրջի վրա կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ժամը 11։00-ի սահմաններում ծառայության ժամանակ նկատել են, որ երիտասարդ աղջիկը Կիևյան կամրջի վրա բարձրանալով ճաղավանդակների վրա՝ անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Մոտ 15 րոպե ոստիկանները աղջկա հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում կարողացել են կանխել նրա ինքնասպանությունը, ով հետո տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է անձնական խնդիրներ ունենալը։

Նմանատիպ նյութեր