ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կվերանայի Հալեպի հարցով բանաձևը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որն անցկացվելու է այսօր, կրկին կքննարկվի Հալեպում հրադադարի հաստատման վերաբերյալ բանաձևը, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով կառույցի բարձրաստիճան աղբյուրներին։
«Սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ցանկացած հարձակում Հալեպի վրա՝ շտապ մարդասիրական միջանցք ստեղծելու համար»,-ասված է բանաձևի նախագծում։
Փաստաթուղթը նաև նախատեսում է առաջիկա 7 օրերի ընթացքում հրադադարի հաստատում։
Նախագիծը մշակվել է Եգիպտոսի, Նոր Զելանդիայի և Իսպանիայի կողմից։ Հարց է դեռևս՝ արդյո՞ք Ռուսաստանը կօգտվի կրկին իրեն տրված քվեարկելու իրավունքից, թե ոչ։