211652_close_icon
views-count2774 դիտում article-date 19:35 06-12-2016

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականին Ծառայությունում իրականացված հիմնական միջոցառումները: Կենտրոնական մարմինների բաժինների պետերն օրակարգում ներառված 92 հարցերի շուրջ հանդես են եկել զեկույցներով՝ առանձնացնելով տարվա ընթացքում իրականացված և դեռևս իրագործման փուլում գտնվող հիմնական առանցքային միջոցառումները, որոնք ամրագրված էին 2016 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրով: Ընդգծելով 2016 թվականին կատարված բոլոր աշխատանքների կարևորությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կենտրոնական մարմնի բաժինների պետերին՝ խիստ հետևողական լինելու ծրագրված միջոցառումների իրականացման գործընթացում: Տրված հանձնարարականները ներառվելու են հաջորդ տարում իրականացվելիք միջոցառումների ծրագրում:

Նմանատիպ նյութեր