3076 դիտում
19:19 14-12-2016
Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել են 2017 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության մեկնարկին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը Ծառայության ղեկավար կազմին ու կենտրոնական մարմնի բաժինների պետերին է ներկայացրել Ծառայության նորանշանակ մամլո խոսնակին՝ Արմեն Սարգսյանին, և նրան մաղթել հաջողություններ զբաղեցրած պատասխանատու պաշտոնում:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2017 թվականին Ծառայությունում իրականացվելիք հիմնական միջոցառումները, որոնց շուրջ կենտրոնական մարմնի բաժինների պետերը ներկայացրել են զեկույցներ: Գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներին առնչվող խնդիրներից զատ՝ կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել հատկապես այն միջոցառումներին, որոնք առնչվում են քաղաքացիների հետ շփմանը, և հանձնարարել է առավել օպերատիվ արձագանքել նրանց դիմումներին:
Արմեն Հարությունյանն ընդգծել է գալիք տարում ծրագրվող միջոցառումների իրականացման ուղղությամբ Ծառայության բոլոր աշխատակիցների հետևողական և թիմային աշխատանքի կարևորությունը. «Յուրաքանչյուրիդ բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքից է առաջին հերթին կախված հասարակության մեջ Ծառայության տեղի և դերի բարձրացումն ու ամրապնդումը՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի»:
Նմանատիպ նյութեր
2717 դիտում
19:35 06-12-2016
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները
6649 դիտում
22:02 13-12-2017
Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել են կենտրոնական մարմնի 2018 թվականի միջոցառումները
4047 դիտում
20:14 22-01-2018
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2017 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում