211652_close_icon
views-count3076 դիտում article-date 13:24 07-12-2016

Մեքսիկան կրկին հայտարարել է, որ չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանային պատի կառուցման համար

Մեքսիկայի ԱԳ նախարար Կլաուդիա Ռուիս Մասիեուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չունի այնպիսի մեխանիզմ, որով հնարավոր կլիներ պարտադրել մեքսիկական կողմին վճարել հարևան երկրի հետ սահմանային պատ կառուցելու համար, հաղորդում է Rosbalt-ը։ Հիշեցնենք, որ պատի կառուցման նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, ով գտնում է, որ դա կօգնի անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պատի ինարարության համար մեքսիկական իշխանություններից պահանջելու է 5-10 մլրդ ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր