211652_close_icon
views-count6952 դիտում article-date 23:00 08-12-2016

Եվրոպական խորհրդարանի թարգմանիչը տիրապետում է 32 լեզուների․ հետաքրքիր փաստեր

Իոանիս Իկոնոմուն ծնվել է 1964 թվականին Հունաստանի Կրետե կղզու մայրաքաղաք Հերակլիոնում: Դեռ փոքր հասակից առանձնակի սեր է ունեցել օտար լեզուների հանդեպ: Իր սովորած առաջին օտար լեզուն եղել է գերմաներենը, որը նա սովորել է դեռևս 7 տարեկան հասակում: Նա ասում է, որ գերմաներեն խոսել իրեն սովորեցրել է գերմանացի մի կին, ով տեղափոխվել էր Կրետե ապրելու: 10 տարեկան հասակում նա սկսել է ուսումնասիրել իտալերեն լեզուն: Իոանիսի դասընկերները փորձում էին սովորել իտալերեն և վերջինս գերազանցել է նրանց: Արդեն 13 տարեկան հասակում Իոնանիսը խոսում էր ռուսերեն լեզվով: Իր ռուսերեն սովորելու շարժառիթը նա ներկայացնում է սերը Դոստոևսկու ստեղծագործությունների նկատմամբ: 14 տարեկանում նա սկսում է ուսումնասիրել տարօրինակ թվացող մի լեզու՝ սվահիլի, որը կիրառական էր Արևելյան Աֆրիկայի երկրներում: 16 տարեկանում բավականին դժվարությամբ սովորել է թուրքերեն: Այս տարիներին Հունաստանում թուրքերեն դասագրքեր չկային և նրա ծնողները ստիպված էին ուսուցիչ գտնել Հյուսիսային Կիպրոսից: Թուրքերենից հետո նա սովորել է արաբերեն, իսկ հետո՝ 18 տարեկանում նաև ուրդու, հինդի և սանսկրիտ: Չափահաս հասակում նա խորապես ուսումնասիրել է եվրոպական լեզուները: Բացի նշված լեզուներից ներկայումս նա խոսում է նաև խորվաթերեն, ֆիններեն, նորվեգերեն, ադրբեջաներեն, եբրայերեն, չինարեն, լեհերեն, լատիշերեն, էստոներեն, շվեդերեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն, նիդերլանդերեն, բուլղարերեն, չեխերեն և այլ լեզուներով: Չինարենը հույն թարգմանչի ամենասիրած լեզուն է: Սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի լեզվագիտության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժնում, այնուհետև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանում: Այնուհետև սովորում է Հարվարդի համալսարանի հնդեվրոպական լեզուներ և գրականություն ֆակուլտետը: Ամուսնացած է Տոմեկ անունով մի լեհուհու հետ:

Նմանատիպ նյութեր