2414 դիտում
11:53 08-12-2016
Թրամփը Ներքին անվտանգության նախարարի պաշտոնն առաջարկել է պաշտոնաթող գեներալի
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիին առաջարկել է զբաղեցնել երկրի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնը։ Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքին տված հարցազրույցում Քելլին հայտնել է, որ առաջարկը մեծ պատիվ է իր համար։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ 66-ամյա գեներալը, ամենայն հավաականությամբ, կարող է նշանակվել Պենտագոնի կամ պետքարտուղարի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետևակային զորքերի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթթիսը։ 66-ամյա Մեթթիսը հայտնի է «Կատաղած շուն» մականվամբ։ Նա մասնակցել է բազմաթիվ մեծամասշտաբ ռազմական գործողությունների, այդ թվում՝ Աֆղանստանում և Իրաքում։ Հայտնի է իր՝ չափազանց սադրիչ հայտարարություններով. 2005 թվականին գեներալը մեծ քննադատության արժանացավ այն հայտարարության համար, որ ասել էր. «Աֆղանստանում ուրախ է ինչ-որ մարդկանց վրա կրակելը»։
Նմանատիպ նյութեր
1199 դիտում
11:53 18-11-2016
Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն առաջարկել է Պենտագոնի հետախուզության նախկին ղեկավարին
3328 դիտում
12:05 02-12-2016
Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակի «Կատաղած շուն» մականվամբ պաշտոնաթող գեներալին
Այս բաժնից
1072 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1162 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1045 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ