211652_close_icon
views-count2188 դիտում article-date 10:56 08-12-2016

Մենաշնորհատերերը կհայտնվեն հանրային վերահսկողության տակ և կկաշկանդվեն հասարակության հայացքով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի առաջնորդողը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, և ով ինչ ուզում է՝ կարող է ներկրել: Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ մարդիկ չեն հավատում: Չեն հավատում, որովհետև, օրինակ, այդ մարդիկ տեսել են, որ Հայաստանում եղել է հուլիսի 29-ի Սարի թաղ, որտեղ քաղաքացիական հագուստով ինչ-որ խաժամուժ հարձակվել է լրագրողների և քաղաքացիների վրա, սարսափելի ծեծի ենթարկել, բռնություն կիրառել, կա այդ ամենի լուսանկարների, տեսագրությունների ապացուցողական բազան՝ թե ովքեր են եղել այդ մարդիկ, ում թիկնապահները և այլն, սակայն չկան պատասխանատվության ենթարկվածներ, պատժվածներ: Մարդիկ շատ անգամ են տեսել, թե ինչքանով են Հայաստանում տարբերվում իշխանության առաջին դեմքից մինչև վերջինը արվող հայտարարություններն ու իրականությունը, խոսքն ու գործը: Մարդիկ տեսել են և տեսնում են, հետևաբար, նրանք ոչ միայն իրավունք ունեն չհավատալու և չվստահելու, այլ երևի թե իրավունք չունեն հավատալու և վստահելու, քանի դեռ խնդիրների լուծմանն ուղղված իշխանության քայլերը ոչ միայն լիարժեք չեն, այլև չեն ենթադրում ամենապարզ ու սկզբնական գործողությունը` անուն առ անուն բացահայտել մարդկանց, ովքեր մենաշնորհ ունեն, և առավել ևս՝ ովքեր խոչընդոտել են որևէ մեկին: Խնդիրն այս դեպքում բացարձակապես կուլակաթափությունը չէ, որևէ մեկին բռնելն ու բանտարկելը չէ, այլ ընդամենը վստահության մթնոլորտի՝ հնարավորինս հաստատուն երաշխիքային միջավայր ձևավորելը: Իսկ դրա համար, որպեսզի մարդիկ հավատան, համոզվեն, որ իրավիճակ է փոխվել, փոխվել են խաղի կանոններ, պետք է ընդամենը անվանապես նշել նրանց, ովքեր գործել են խաղի կանոնների խախտումով, թվարկել նրանց, ում պատկանել են չգրված մենաշնորհները: Միայն այդպես մարդիկ կհավատան, որ բան է փոխվել, որովհետև մենաշնորհատերերը այդպես կհայտնվեն հանրային վերահսկողության տակ և կաշկանդված կլինեն հասարակության հայացքով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր