3844 դիտում
14:07 09-12-2016
Սիրիայի վերականգնումը գնահատում են առնվազն 180 մլրդ դոլար
Սիրիան վերականգնելու համար պահանջվելու է առնվազն 180 մլրդ դոլար։ Նման գնահատական է տվել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վալերի Չուրկինը, փոխանցում է Interfax-ը։
Հայտարարությունը նա արել է այսօր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված փակ խորհրդակցությունների ամփոփումից հետո։
Վերջինս խոստովանել է, որ այդ աստղաբաշխական գումարն այսօր ոչ մի երկիր ի վիճակի չէ հատկացնել. «Իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց որոշակի բարեփոխումների, որոնք այս կամ այն կերպ կբավարարեն ընդդիմության պահանջները, չպետք է սպասել, որ կլինի միջազգային աջակցություն»։
Նշենք, որ Հալեպի արևելյան հատվածի ազատագրման օպերացիան սկսվել է նոյեմբերի 21-ին։ Դեկտեմբերի 7-ի դրությամբ գրոհայիններից ազատագրվել է 45 թաղամաս։
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
12:18 14-10-2014
Ուկրաինայի իշխանությունները Դոնբասի վերականգնումը գնահատում են 2 միլիարդ դոլար
1081 դիտում
15:27 20-02-2015
Ռուսաստանը նավթի գնի անկումից տարեկան 180 մլրդ դոլար կկորցնի
Այս բաժնից
949 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1030 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի