10035 դիտում
13:03 09-12-2016
Մոուրինյոն հիացած է Մխիթարյանի խաղից
Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ուկրաինական «Զարյայի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/09/103529/]հաղթանակից[/url] (2:0) հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին, որն այդ խաղում [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/08/103528/]բացեց[/url] հաշիվը:
«Ես հիացած եմ Մխիթարյանի խաղից: Նա ապացուցեց, որ ուժեղ և հաղթողի հոգեբանություն ունի: Նա երկար ադապտացիոն շրջան անցավ և ստիպված էր պայքարել հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար:
Հենրիխը շատ աշխատեց ֆիզիկայի և տակտիկայի վրա: Որ նա տաղանդավոր է, մենք դա գիտեինք մինչև նրան ձեռք բերելը:
Այժմ Մխիթարյանը լավ է խաղում ինչպես Պրեմիեր լիգայում, այնպես էլ` Եվրոպայի լիգայում և Գավաթում: Այս գոլը նրան նոր լիցքեր կհաղորդի, ինչին շատ ուրախ եմ», Մուորինյոյի խոսքերն է մեջբերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
13679 դիտում
13:28 20-04-2017
Մոուրինյոն դժգոհել է Մխիթարյանի խաղից
1577 դիտում
15:30 18-09-2014
«Շալկե 04»-ի հետ խաղից հետո Մոուրինյոն չի թաքցրել իր հիասթափությունը
4349 դիտում
19:06 05-04-2017
Մոուրինյոն 29 խաղից հետո զիջում է Վան Գալի արդյունքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3079 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
1885 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ
1090 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ