211652_close_icon
views-count2338 դիտում article-date 17:45 09-12-2016

«Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի արդյունքում ԼՂՀ Մարտակերտի շրջանի ավելի քան 400 երեխաներ կստանան Ձմեռ պապից խնդրած նվերը

Այսուհետ «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման բոլոր սրահներում հնարավոր կլինի թողնել նվեր և դառնալ Ձմեռ Պապ․ «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի հետ համատեղ իրականացվող միջոցառումների արդյունքում ԼՂՀ Մարտակերտի շրջանի ավելի քան 400 երեխաներ դեկտեմբերի վերջին կստանան Ձմեռ պապից խնդրած նվերը։ «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագիրն ուղղված է ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող խոցելի խմբերի՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմամերձ գյուղերում բնակվող և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին և իրականացվում է Ձմեռ պապին ուղղված նամակների միջոցով, որոնք տեղադրվում են www.santaclaus.am կայքում։ Կայքում տեղադրված նամակներին յուրաքանչյուրը կարող է պատասխանել՝ ուղարկելով նամակում նշված երեխայի նվերը «Բարի Ձմեռ Պապ» ծրագրին և դեկտեմբերի վերջին Ձմեռ պապն այն անձամբ կհանձնի նամակագիր երեխային։ Այսուհետ նվերների հավաքագրման գործընթացին միանում է նաև «Ռոստելեկոմ» ընկերությունը՝ ոչ միայն իր կողմից նվերներ տրամադրելով, այլ նաև հավաքագրելով նվերներ ՀՀ տարածքով սփռված վաճառքի և սպասարկման բոլոր սրահներում և փոխանցելով ծրագրի անձնակազմին։ Հիշեցնենք, որ 2015թ․ դեկտեմբերին «Բարի Ձմեռ Պապ» նախագծի հետ համագործակցության արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղանիս սահմանամերձ գյուղերի երեխաների նամակներին ի պատասխան Ռոստելեկոմի կողմից ուղարկվել էին պլանշետներ։ [b]Ինչպես դառնալ Ձմեռ Պապ[/b] «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի անձնակազմի կողմից արդեն իսկ կազմակերպվել է սահմանամերձ գյուղերի երեխաների նամակների հավաքագրումը՝ ուղղված Ձմեռ պապին։ Նամակները սկանավորվել և տեղադրվել են www.santaclaus.am կայքում, որտեղ և հնարավոր է դառնալ Ձմեռ պապ՝ հետևելով քայլերին՝ - Մուտք գործելով կայք՝ անհրաժեշտ է ընտրել մեկ կամ մի քանի երեխաների նամակներ՝ սեղմելով “Դառնալ Ձմեռ Պապ” կոճակը։  Կոճակը սեղմելիս կբացվի տվյալների լրացման պատուհան, որը լրացնելով այցելուն հայտ է ներկայացնում համապատասխան նամակագրին նվիրատվություն կատարելու համար։  Ծրագրի աշխատակիցները կապ կհաստատեն հայտ ներկայացրած անձի հետ և ստանալով համապատասխան նվերները՝ կհանձնեն ստացական, ինչպես նաև հնարավոր կլինի նվերը(ները) թողնել Ռոստելեկոմի մոտակա վաճառքի և սպասարկման սրահում։  Նվերները, դեկտեմբերի վերջին օրերին ծրագրի ձմեռ պապերի և ձյունանուշների միջոցով, կփոխանցվեն հասցեատեր երեխաներին։ Հավելենք, որ նախագծի շնորհիվ Ձմեռ Պապ դառնալ կարող է յուրաքանչյուրը ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Նմանատիպ նյութեր