2561 դիտում
18:04 22-12-2014
Սամարայում երեխան Ձմեռ պապից 1 միլիոն դոլար է ստացել
Սամարայում դատական մարմինների աշխատակիցները յուրօրինակ ակցիա են կազմակերպել: Այն երեխաներին, որոնց հայրերն ալիմենտ են վճարում, առաջարկել են նամակ գրել Ձմեռ պապին: Ակցիան նպատակ ուներ ալիմենտ վճարող ծնողների ուշադրությունը հրավիրել իրենց երեխաների խնդիրներին: Երեխաների նամակներն իրականում փոխանցվել են նրանց հայրերին:
Փոքրիկներից մեկի հայրը բարձր վարձատրվող աշխատանք ուներ, սակայն մոտ երեք տարի ալիմենտ չէր վճարել: Դատարանից համապատասխան գրություն ստանալու հետո նա աստիճանաբար փակել է պարտքը:
Երեխայի նամակը ստանալուց հետո հայրը որոշել է վճարել ամբողջ պարտքը՝ մեկ միլիոն դոլարի չափով: Երեխային էլ ասել են, թե գումարը Ձմեռ պապն է ուղարկել: Թե ինչ է նամակում գրել տղան, հայտնի չէ: Հավանական է նաեւ, որ հայրը վախեցել է աշխատանքը կորցնելուց եւ վճարել երեխայի համար պահանջվող ալիմենտը:
Նմանատիպ նյութեր
1166 դիտում
21:13 23-12-2014
Վայոց ձորի երեխաները Ձմեռ Պապից գրքեր են խնդրում
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են