211652_close_icon
views-count1169 դիտում article-date 21:13 23-12-2014

Վայոց ձորի երեխաները Ձմեռ Պապից գրքեր են խնդրում

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր մարզի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ Մարտիրոս և Սերս համայնքների դպրոցների գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած 7-10 տարեկան 12 աշակերտների, ովքեր դեկտեմբերի 24-ին մասնակցելու են Ամանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող ընդունելությանը: Դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց դպրոցի աշակերտներին: Մարզպետը զրուցեց նրանց հետ, ասաց թե ինչու են հենց իրենք արժանացել այդ բարձր պատվին և մաղթեց գալիք տարում ուսման մեջ առաջադիմություն և անհոգ դպրոցական կյանք: Հատկանշական է, որ մարզպետի հարցին, թե ինչ են խնդրել Ձմեռ Պապից որպես նվեր, երեխաները հիմնականում նշեցին գրքեր՝ հանրագիտարաններ, բառարաններ, Հովհաննես Թումանյանի և հայ ժողովրդական հեքիաթների ժողովածուներ: Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր