26068 դիտում
13:50 12-12-2016
ԱՄՆ-ում 5-ամյա երեխան մահացել է Ձմեռ պապի գրկում՝ իր խնդրած վերջին նվերը ստանալուց հետո
ԱՄՆ-ի Թեննեսսի նահանգում հայտնի Սանտա Կլաուս, 60-ամյա Էրիկ Շմիտ-Մատզենը երբեք չի մոռանա 5-ամյա փոքրիկին։
Ինչպես հայտնում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-4023932/Terminally-ill-boy-5-dies-Santa-Claus-arms-fulfilling-one-wish-him.html?ito=social-facebook]Daily Mail[/url]-ը, Սանտային զանգահարել է հիվանդանոցի բուժքույրերից մեկը և խնդրել նրան անմիջապես այցելել հիվանդանոց, որտեղ 5-ամյա անբուժելի հիվանդ տղա էր գտնվում։
Էրիկ Շմիտ-Մատզենը նույն պահին մեկնել է հիվանդանոց, որտեղ տղայի մայրը նրան է հանձնել նվեր և ասել, որ փոքրիկը Ձմեռ պապիկից այդ նվերն է խնդրել Ամանորին։
Սանտան մտել է հիվանդասենյակ, որտեղ մահամերձ պառկած էր տղան։ Երեխան հարցրել է, թե ինչպես է իմացել, որ ինքը ցանկանում է տեսնել Սանտային և ասել է, որ ինքը գիտի, որ ինքը մահանալու է։ Իսկ հետո հարցրել է, թե ինչ ասի, երբ հասնի այնտեղ։ Սանտան պատասխանել է, որ ասի, որ ինքը Սանտայի թիվ 1 էլֆն է և իրեն այնտեղ լավ կխնամեն։ Այնուհետև փոքրիկը խնդրել է, որպեսզի Սանտան իրեն օգնի, սակայն մինչև պատասխանելը երեխան մահացել է նրա գրկում։
Թող որ աշխարհի բոլոր մանուկները միշտ լինեն առողջ։
Նմանատիպ նյութեր
2079 դիտում
15:58 26-12-2014
ԱՄՆ-ում նորածիններին ծնողներին են հանձնել Ձմեռ պապի հագուստով
2469 դիտում
14:49 02-08-2018
Դատավորին մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը. առավել թանկ նվերը պետք է հանձնվի պետությանը
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են