211652_close_icon
views-count2114 դիտում article-date 18:44 09-12-2016

Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Ամփոփիչ նիստի ընթացքում քննության են առնվել «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի փաթեթում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Մասնավորապես, հարկային դաշտը կարգավորող օրենքների փաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքը: Մշտական հանձնաժողովը քննարկել է նաև ԼՂՀ վերահսկիչ պալատի 2017թ.-ի գործունեության տարեկան ծրագիրը: Օրինագծերի և ծրագրերի մասին զեկույցներով ու հաղորդումներով հանդես են եկել ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Գրիգորի Մարտիրոսյանը, Արթուր Հարությունյանը և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Զեկուցողները պատասխանել և պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին: Ներկայացված բոլոր նախագծերը գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է չորրորդ նստաշրջանի առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար: Հիշեցնենք, որ նախորդ օրերին ԱԺ-ում ընթացել են բյուջեի նախագծի քննարկումները խմբակցություններում: Այսօր խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների, խմբակցությունների և հանձնաժողովների առաջարկությունները՝ կառավարություն ուղարկելու համար:

Նմանատիպ նյութեր