1216 դիտում
20:27 07-12-2015
Տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նիստը
Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նիստը: Ողջունելով ներկաներին`հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանն ու Ռուսլան Իսրայելյանը խոսքը փոխանցեցին հիմնական զեկուցողներին:
Օրակարգում «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման մասին հարցերն էին:
Զեկույցներով հանդես եկան ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Դավիթ Դադայանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը, և ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը:
Բյուջեի նախագիծը ներկայացնող ոլորտների պատասխանատուները պատասխանեցին ու լրացուցիչ պարզաբանումներ տվեցին պատգամավորների առաջադրած հարցերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
640 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
976 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
790 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին