211652_close_icon
views-count2254 դիտում article-date 13:47 10-12-2016

ԱՄՆ-ն Սիրիա է ուղարկել ևս 200 զինվորականների

Միացյալ Նահանգները հավելյալ՝ 200-ից ավելի զինվորականների է ուղարկել Սիրիա, ովքեր մասնակցելու են ահաբեկչական խմբավորումների դեմ հատուկ օպերացիաներին, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրանք նաև աջակցություն կցուցաբերեն քրդական խմբավորումներին ու սիրիայի զինված ընդդիմությանը Ռաքքա քաղաքի հետգրավման ընթացքում։ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի խոսքով՝ հավելյալ զորք ուղարկելու նախաձեռնությունը նախորդ շաբաթ հավանության է արժանացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։ Ներկա պահին Սիրիայում 300 ամերիկացի զինվորական է գտնվում։

Նմանատիպ նյութեր