211652_close_icon
views-count1051 դիտում article-date 14:38 04-01-2025

116 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց կինը

116 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնացի Տոմիկո Իտոկան, այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա մահացել է դեկտեմբերի 29-ին ծերանոցում:

Տոմիկո Իտոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին Օսակայում։ Նա երեք քույրերից ավագն էր։ Մոտ 30 տարի առաջ նա տեղափոխվել է Ասիա քաղաք։

Այն բանից հետո, երբ անցյալ տարի Իսպանիայում 117 տարեկան հասակում մահացավ աշխարհի ամենատարեց կինը, նրա տեղը զբաղեցրեց Տոմիկո Իտոկան: Մինչ այդ նա համարվում էր Ճապոնիայի ամենատարեց կինը։

Նմանատիպ նյութեր