211652_close_icon
views-count7755 դիտում article-date 12:58 13-12-2016

Սիրիական բանակը դուրս է շպրտել ԻՊ ահաբեկիչներին Հոմսի ավիաբազայից

Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է Հոմս նհանգում տեղակայված T-4 ավիաբազայից դուրս հանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին։ Այդ մասին հայտնել է Al-Masdar-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է gazeta.ru-ն։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ բանակը ստիպել է ահաբեկիչներին 7կմ հարավ և 7կմ արևելք հեռավորությամբ նահանջել ավիաբազայից։ Բացի այդ, տեղեկություն է ստացվել այն մասին, որ դեպի ավիաբազա են շարժվում հավելյալ կառավարական ուժեր՝ թույլ չտալու համար ահաբեկիչների որևէ հակագրոհ։

Նմանատիպ նյութեր