211652_close_icon
views-count1303 դիտում article-date 19:47 13-12-2016

Բեռլինում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են ռուս-գերմանական ֆորումին

Օրերս Բեռլինում կայացել է ռուս-գերմանական ֆորումը, որը կազմակերպվել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ: Ծրագրին հրավիրված է եղել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ 2 ներկայացուցիչներով: Ֆորումը կրել է «Եվրոպան 21-րդ դարում. Ժողովրդավարություն և պոպուլիզմ» խորագիրը: Ծրագրին մասնակցել են շուրջ 80 ներկայացուցիչներ տարբեր երկրներից, որոնց թվում եղել են լրագրողներ, քաղաքագետներ և քաղաքական վերլուծաբաններ, դասախոսներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը: Ավանդաբար ամեն տարի անցկացվող ծրագրի նպատակը միջազգային կապերի ամրապնդումը, կարծիքների և փորձի փոխանակումը, նոր գիտելիքների ձեռքբերումն ու ակտուալ թեմաների շուրջ աշխատանքների կատարումն է: Ծրագրի ընթացքում որոշ մասնակիցներ հանդես են եկել պոպուլիզմի, պրոպագանդայի, ռադիկալիզմի, ունիվերսալիզմի և ժողովրդավարության թեմաներով զեկույցներով: Քննարկումներ են եղել Եվրոպայի տարածաշրջանային ինքնորոշման, մշակութային իդենտիֆիկացիայի, ժողովրդավարության վրա մեդիայի և համացանցի ազդեցության, միգրացիայի և կրոնական անհանդուրժողականությունների վերաբերյալ: Ֆորումն ավարտվել է ամփոփիչ քննարկմամբ և աշխատանքների արդյուքների վերլուծությամբ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր