211652_close_icon
views-count2806 դիտում article-date 15:51 14-12-2016

Ճապոնիան չի բացառել հարավային Կուրիլներում ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը

Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Սյոթարո Յաթին Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման ժամանակ չի բացառել ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը Հարավային Կուրիլների 2 կղզիներում, գրում է ճապոնական Asahi թերթը։ Թերթի տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին Յաթին այցելել է Մոսկվա՝ հանդիպելու Պատրուշևի հետ։ Հանդիպմանը Պատրուշևը հարցրել է, թե հնարավո՞ր է, արդյոք, որ ճապոնական կողմին 2 կղզիների հանձնման դեպքում ամերիկայն ռազմաբազաներ տեղակայվեն այնտեղ, ըստ 1956 թվականին ստորագրված համատեղ հռչակագրի, ինչին, ինչպես պնդում է հանդիպմանը ներկա աղբյուրը, Յաթին պատասխանել է. «Նման հնարավորությունը չի բացառվում»։

Նմանատիպ նյութեր