211652_close_icon
views-count3068 դիտում article-date 10:23 20-03-2017

Ճապոնիան քննադատել է Կուրիլներում Ռուսաստանի կողմից հրթիռների տեղակայումը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ Տոկիոյում ունեցած երկկողմ հանդիպմանը իր դժգոհությունն ու բողոքն է արտահայտել Կուրիլյան կղզիներում ռուսական ՌԴ-ի կողմից հրթիռների տեղակայման առնչությամբ։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Kiodo-ին։ Նշվում է, որ նախարար Ինադայի բողոքը վերաբերում էր 2016 թվականին Իտուրուպ կղզում ռուսական դիվիզիայի ու առափնյա «ցամաք-նավ» դասի «Բաստիոն» և «Բալ» հրթիռների տեղակայմանը։ Բացի այդ, 2015 թ-ին նշված կղզում Ռուսաստանը տեղակայել էր նաև «Top-M2U» տիպի զենիթային հրթիռային համակարգեր, ինչը նույնպես առաջացրել էր Ճապոնիայի իշխանությունների դժգոհությունը։

Նմանատիպ նյութեր