211652_close_icon

Ազգային ժողովում բաժանվեց ամենամեծ ընտրակաշառքը. «168 ժամ»

views-count4542 դիտում article-date 10:24 15-12-2016
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ Ազգային ժողովը գրեթե դատարկ դահլիճում քննարկում էր Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է քրեականացնել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացումը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա օրենք է Հայաստանի պաշտոնական դասի, ողջ իշխանության դեմ, քանի որ օրինական ճանապարհով Հայաստանում պաշտոնյաները հարստանալ չեն կարող, մինչդեռ Հայաստանի պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը «թղթով» միլիոնատեր է, ինչն արձանագրված է նույնիսկ նրանց հայտարարագրերում։ Բայց դա միայն առաջին հայացքից տպավորություն է, որովհետև օրենքի նախագծում կա մի «փոքր կետ», որն ամբողջությամբ փոխում է այս օրենքի ինչպես՝ տրամաբանությունը, այնպես էլ՝ ընդունման դրդապատճառները։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունիսի 1-ից և հետադարձ ուժ չի ունենալու։ Վերջ։ Մնացածը հեքիաթներ են։ Այս օրենքով իշխանությունն ընդամենը լեգիտիմացնում է անցած 25 տարիներին ապօրինի ճանապարհով հարստացած բոլոր պաշտոնյաներին։ Ավելին՝ կես տարուց ավելի ժամանակ է հատկացնում բոլոր պաշտոնյաներին, ովքեր դեռ չեն հասցրել ուզածի չափ հարստանալ։ Առավել ևս, որ առջևում ընտրություններ են, և բոլոր այդ պաշտոնյաները՝ հարազատ կուսակցությանը լավ ծառայելու դեպքում, մինչև հունիս կարող են լրացնել իրենց կարողությունները։ Ապօրինի ճանապահով։ Այն միակ ճանապարհով, որով Հայաստանում հնարավոր է լինել պաշտոնյա և հարստանալ։ Ընդ որում, իշխանությունն այնպիսի հռետորաբանությամբ է խոսում այս երևույթի մասին, որ ցանկացած հակադարձում՝ օրենքի հետադարձ ուժ ունենալու մեխանիզմների մասին, կամ անցյալին անդրադառնալու որևէ առաջարկ ներկայացվում է՝ որպես պոպուլիզմ կամ կուլակաթափության դրսևորում։ Այս օրենքով իշխանությունը, փաստորեն, ուղերձ է հղում այդ դասին, որ այդ հարստությունը՝ անկախ ծագման աղբյուրից, լեգիտիմացվում է»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր