211652_close_icon
views-count47105 դիտում article-date 10:27 15-12-2016

Մերկասառույցի պատճառով հերթական վթարը Երևանում. չինովնիկների «լավ» աշխատանքի արդյունքում ոստիկանության կուրսանտները Opel-ով հայտնվել են «կանալում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում 25-ամյա Ստեփան Սայադյանը Մոնթե Մելքոնյան փողոցում իր վարած Opel մակնիշի 34 ՍF 273 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր հետընթաց ընթանալով՝ հայտնվել ջրանցքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարը տեղի չէր ունենա, եթե պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի չինովնիկները խոսքից անցնեին գործի և կատարեին ճանապարհի մաքրման և ձնահեռացման աշխատանքներ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վրեժ Ջուլհակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում, բացի վարորդից, եղել է նաև 1 ուղևոր, ով նույնպես չի տուժել, իսկ նրանք սովորում են ՀՀ ոստիկանության ակադեմիայում։ Վարորդին ու ուղևորին ջրանցքում հայտնված ավտոմեքենայի միջից դուրս են բերել փրկարարները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր