3155 դիտում
14:21 15-12-2016
Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ողջ գիշերվա ընթացքում շարունակել են աշխատել
Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը մինչև լուսաբաց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղացող ձյան պայմաններում շարունակվել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները:
Ձնամաքրման և փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և կընթանան ողջ օրվա ընթացքում: Զուգահեռ մաքրվում են բակային տարածքները, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները:
Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները: Առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիարժեք երթևեկելի:
Նմանատիպ նյութեր
2383 դիտում
12:01 26-12-2016
Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ողջ գիշերվա ընթացքում շարունակել են աշխատել
6052 դիտում
23:35 13-02-2017
Մայրաքաղաքի փողոցները մշակվում են աղի և ավազի խառնուրդով. գործընթացը կշարունակվի ողջ գիշերվա ընթացքում
639 դիտում
09:50 08-10-2020
Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում