211652_close_icon
views-count6100 դիտում article-date 23:35 13-02-2017

Մայրաքաղաքի փողոցները մշակվում են աղի և ավազի խառնուրդով. գործընթացը կշարունակվի ողջ գիշերվա ընթացքում

Վաղ առավոտից մայրաքաղաքում տեղացող թույլ ձյան հետևանքով փողոցների երթևեկելի հատվածներում, ջերմաստիճանի անկումով պայմանավորված, հնարավոր մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով օրվա ընթացքում իրականացվել և շարունակվում են ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով: Սրան զուգահեռ իրականացվում է նաև գլխավոր փողոցների մայթերի ձնամաքրում և աղ ու ավազի խառնուրդով մշակում: Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Գործընթացը կշարունակվի ողջ գիշերվա ընթացքում: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր