2386 դիտում
12:01 26-12-2016
Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ողջ գիշերվա ընթացքում շարունակել են աշխատել
Դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքում վերսկսված ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ինչպես ողջ օրվա ընթացքում, այնպես էլ դեկտեմբերի լույս 26-ի գիշերը: Հատկապես գիշերային ժամերին գործընթացն իրականացվել է տեղացող ձյան պայմաններում:
Ըստ անհրաժեշտության` «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և կընթանան ողջ օրվա ընթացքում: Զուգահեռաբար մաքրվում են կանգառասրահների տարածքները, մայթերը, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները:
Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները: Առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիարժեք երթևեկելի: Մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են շուրջօրյա ժամանակացույցով:
Նմանատիպ նյութեր
3155 դիտում
14:21 15-12-2016
Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ողջ գիշերվա ընթացքում շարունակել են աշխատել
6052 դիտում
23:35 13-02-2017
Մայրաքաղաքի փողոցները մշակվում են աղի և ավազի խառնուրդով. գործընթացը կշարունակվի ողջ գիշերվա ընթացքում
639 դիտում
09:50 08-10-2020
Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում