3320 դիտում
22:09 15-12-2016
Միքայել Արամյանցի տունն ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում
ՀՀ Լոռու մարզում գտնվող նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տունը (ամառանոց) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Հիմնավորման համաձայն՝ ներկայացվող օբյեկտը ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովն արժևորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի ուսումնասիրման համար:
Ներկայում այդ օբյեկտը ներառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրա անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված գործընթացները:
Նմանատիպ նյութեր
5119 դիտում
18:36 22-12-2016
Բարերար Միքայել Արամյանցի տան նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել
7823 դիտում
11:25 20-03-2017
Վարչապետն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3547 դիտում
22:57 16-12-2015
Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը ընդգրկվել է Եվրոպայի 14 առավել վտանգված հուշարձանների ցանկում
Այս բաժնից
1525 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
925 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին